Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նույն անտարբերությունը՝ ինչ 100 տարի առաջ

Նույն անտարբերությունը՝ ինչ 100 տարի առաջ
19.12.2024 | 15:21

Տեսնելով երկրում տիրող էսօրվա շվայտ իրավիճակը՝ անկախ ինձնից հիշում եմ 1920 թիվը․ էն ժամանակ էլ էր նույնը․ թուրքը շարժվում էր Կարս, մի ոտով մտնում Ալեքսանդրապոլ, զուգահեռաբար Երևանում պարբերաբար ինչ-որ տոնակատարությունների մեջ էին, բանկետներ էին անում՝ հարբում, ցխվում: Անընդհատ տոնում էին ու սինխրոն տարածք կորցնում. նույն անտարբերությունը՝ ոնց որ էսօր։

Իսկ հետևանքները ոչ թե անդառնալի էին, ոնց որ սիրում են հիմի շատ ասել, այլ ուղղակի դաժանաության չափ ողբերգալի։

Բայց դե մենք հո պատմությունից դասեր չենք քաղում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6077

Մեկնաբանություններ